Ծառայություններ
Ծրագրերի կառավարում
Ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած տնտեսվարողները Գործարար Ծրագիրն օգտագործում են իրենց նպատակները սահմանելու և դրանց հասնելու գործողություններն ուղենշելու նպատակով: Այս փաստաթուղթը...
Նորություններ
Ծրագրերի կառավարում
Ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած տնտեսվարողները Գործարար Ծրագիրն օգտագործում են իրենց նպատակները.
Մեր պատվիրատուները
Ծրագրերի կառավարում
Ինչպես նորաստեղծ, այնպես էլ Ծրագիրն օգտագործում են իրենց նպատակները.

Տնտեսական մրցակցության ընկալման հետազոտության արդյունքների հանրային ներկայացում

Փետրվարի 25, 2020

Այսօր տեղի ունեցավ «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտության» արդյունքների հանրային ներկայացումը: Հետազոտությունն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հետազոտությունը հետաքրքիր տեղեկություններ պարունակում գործարարների շրջանում մրցակցային իրավիճակի ընկալման, տնտեսական մրցակցության խախտումների հետ առնչությունների, վերաբերմունքի, պետական գնումների համակարգի նկատմամբ վերաբերմունքի և այլ հարցերի վերաբերյալ: Փաստաթուղթը կարող է կարևոր տեղեկատվական բազա հանդիսանալ տնտեսական մրցակցության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար: Հետազոտության հաշվետվությունը տեղադրված է մեր վեբ-կայքի «Հրապարակումներ-Հաշվետվություններ» բաժնում, իսկ հանրային ներկայացման PPP ֆայլը` «Հրապարակումներ-Շնորհանդեսներ» բաժնում: