Սպառողական վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ
-
Վարկի նվազագույն գումարը2,500,000 ՀՀ դրամ
-
Վարկի առավելագույն գումարը20,000,000 ՀՀ դրամ
-
Անվանական տոկոսադրույքը16%-24%
-
Փաստացի տոկոսադրույքը17,3%-27,78%
-
Մարման ժամկետը18- 180 ամիս
-
ԱպահովությունըԱնշարժ գույք
-
Վարկ/գրավի արժեք50%
-
Այլ պայմաններՎարկառուն պետք է ունենա կայուն և բացահայտված եկամուտներ
-
Վարկի տրամադրման կամ սպասարկման ծախսերԱռկա չէ
-
Վարկ/գրավի արժեք50%
-
Վարկի հետ կապված այլ ծախսեր
- Նոտարական ծախս – Գրավի վավերացում 15,000 ՀՀ դրամ, հայտարարություն գույքը գրավ վերցնելու համար 2,000 ՀՀ դրամ, համաձայնություն գույքը գրավ վերցնելու համար 5,000 ՀՀ դրամ
- Կադաստրային ծախս – 26,400 ՀՀ դրամ գրավի պետական գրանցում, 10,300 ՀՀ դրամ միասնական տեղեկանք
- Գրավի գնահատում – 15,000 ՀՀ դրամ
-
Մարման եղանակըՎարկի տոկոսները վճարվում են ամսական, իսկ վարկի գումարի մարումը կախված է հաճախորդի դրամական հոսքերից, կարող է տրվել վարկի մարման արտոնյալ ժամանակահատված
-
Վարկի տրամադրման եղանակըԱնկանխիկ
-
Վարկի տրամադրման որոշման կայացումԱնհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում
-
Տոկոսագումարների հաշվարկման կարգՏոկոսադրույքը կիրառվում է վարկի մնացորդի վրա` տարին ընդունելով 365 օր
Հայտնում ենք Ձեզ, որ <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախքան վարկային պայմանագրի կնքումը իր հաճախորդներին տրամադրում է տվյալ վարկատեսակի գծով վարկավորման էական պայմանները ներկայացնող անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված <<Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները>> կանոնակարգ 8/05-ի:
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկի մայր գումարը և տոկոսագումարները մարվում են համաձայն <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պահմանագրի: Վարկի տոկոսագումարի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս, իսկ մայր գումարի վճարումը կարող է կատարվել ինչպես պարբերական սկզբունքով, այնպես էլ հատուկ գրաֆիկի համաձայն:
<<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից գրավով ապահովված վարկերի տրամադրման դեպքում տրամադրվող վարկի հարաբերությունը գրավադրվող գույքի գնահատված արժեքին չպետք է գերազանցի 50 (հիսուն) տոկոսը:
Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է Ընկերության վարկային կոմիտեի կողմից վարկավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պահից 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Ուսումնասիրության ընթացքից ելնելով՝ վերոնշյալ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավել, քան 3 (երեք) աշխատանքային օրով: Վարկային մասնագետը անհապաղ քայլեր է ձեռնարկում վարկային կոմիտեի որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ուղղությամբ: Դրական որոշում կայացնելու դեպքում վարկառուի հետ կնքվում է վարկային, իսկ երաշխավորների հետ՝ երաշխավորության պայմանագրեր, որից հետո կատարվում է վարկի տրամադրումը համաձայն վարկային պայմանագրում նշված ժամկետների:

Անհրաժեշտ փաստաթղթերը մինչ վարկը հաստատվելը՝
- Դիմում–հայտ (լրացվումէ ընկերության գրասենյակում)
- Դիմողի անձնագրի, սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի տրամադրման հիմքի պատճեն (օր.` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ անձնագրի, աոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ ամուսնության կամ ամուսնալուշության վկայական
- Դիմողի ընտանիքի անդամների անձնագրերի կամ նույնականացման քարտի, ծննդյան վկայականների (անչափահասների դեպքում), ամուսնության վկայականների պատճենները
- Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր` աշխատավարձի մասին տեղեկանք:
Անհրաժեշտ փաստաթղթերը վարկը հաստատվելուց հետո՝
- Դիմում–հայտ (լրացվումէ ընկերության գրասենյակում)
- Դիմողի անձնագրի, սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
Սպառողական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛ www.abcfinance.am ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական օգնական՛՛ համակարգի միջոցով:
ՈՒշադրություն.
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժամանակին չվճարելու դեպքում ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվու է տույժ՝ վարկի և հաշվարկված տոկոսների մարման ենթակա գումարի օրական 0.13 տոկոսի չափով : Տոկոսների, տուգանքների և տույժերի հաշվարկը կատարվում է մինչ հաշվարկված բոլոր պարտավորությունների ամբողջությամբ կատարումը :
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր գույքի վրա կարող է տարածվել բռնագանձում:
- Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարմանհամար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականությանիրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները (վարկի սպասարկման վճար, վարկի գումարի կանխիկացման վճար, գույքի գնահատման ծախսեր, գրավի պայմանագրի պետական գրանցման վճար, գրավի առարկայի սահմանափակումների մասին տեղեկանքի վճար և այլն) սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ
- Կայուն եկամուտ
- Դրական կամ չեզոք վարկային պատմություն
- Համապատասխանություն Վարկային կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին
- Արժանահավատ և լիարժեք փաստատթղթեր :
Վարկի մերժման չափանիշներ
- Կայուն եկամուտ
- Դրական կամ չեզոք վարկային պատմություն
- Համապատասխանություն Վարկային կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին
- Արժանահավատ և լիարժեք փաստատթղթեր :
Մանրամասների համար զանգահարել
(010)58-28-88 կամ
(010)58-28-80 հեռախոսահամարով
Թարմացվել է` 13.05.15 16:50