loading
Ես եմ ճանապարհը
և ճշմարտությունը
և կյանքը...
- Հովհաննես
14.6

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման նպատակը

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային համերաշխության, միասնականության, տուրիզմի զարգացման, տնտեսությանը նոր զարկ տալու և Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու գաղափարը:
Ստեղծման պատմություն

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման գործընթաց

Աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանի կառուցման աշխատանքները մեկնարկվել են 2022 թվականի հուլիսի 9-ին և ավարտին կհասցվեն 2025 թվականին:
  • 77.7
    Մետր բարձրություն
  • 1700
    Աստիճաններ
  • 33
    Ոլորաններ
2022 թ. հունվարի 14-ին բարերար Գագիկ Ծառուկյանն ազդարարել է բացառիկ մեգանախագծի մեկնարկի մասին
Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում պետք է վեր հառնի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը:
Ներկայացվել է 300 աշխատանք
Մրցութային առաջին փուլում ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Ռուսաստանից, Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Սիրիայից ու Լիբանանից ներկայացվել է Հիսուս Քրիստոսի արձանի ավելի քան 300 նախագիծ:
Մրցույթի մասին
Հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանը
2022 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ը առաջատար 12 նախագծերը դրվում են կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության և «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի հաղթող է ճանաչվում Արմեն Սամվելյանը:
Հաղթողի մասին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ծառուկյան ընտանիքն իր բարեգործական գործունեությունը սկսել է դեռևս 90-ական թվականների վերջից:
Ներդրողի պատմություն

Եկեղեցաշինություն

Եկեղեցաշինությունը Ծառուկյան ընտանիքի բարեգործական ուղղություններից հիմնականն է: Ծառուկյան ընտանիքի կողմից կառուցվել է 7, վերանորոգվել 20-ից ավելի եկեղեցիներ: Մի քանի տասնյակ համայնքներում տեղադրվել են խաչքարեր:
Իմանալ ավելին

Կարծիքներ

Զուրաբ Պոլոլիկաշվիլի Աջապահյան
ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար
Սա ուղղակի հրաշալի գաղափար է: Շատ գեղեցիկ, ինքնատիպ և ընդհանրապես տարածաշրջանում շատ նորարարական գաղափար է և վստահ եմ, որ այն մեծապես նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Վստահ եմ, որ 3 տարի անց այս գեղեցիկ համալիրի բացման արարողությանը մենք նույնպես ներկա կլինենք: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, նա մեծ գործեր է անում իր երկրի ու ժողովրդի համար:
Արա Գևորգյան
ՀՀ Վաստակավոր արտիստ, երաժիշտ երգահան
Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում էլ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը, քանի որ ամեն առավոտ բոլորս արթնանալուց օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս բառը արտասանում ենք: Արձանի կառուցումը նաև բարոյահոգեբանական առումով մեծ դերակատարում է ունենալու:
Արթուր Աբրահամ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն
Անչափ ուրախ եմ, որ մեր երկրում՝ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում կանգնեցվելու է աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը: Կարծում եմ անգամ, որ սա ուշացած նախաձեռնություն է: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:
Համլետ Գևորգյան
ՀՀ Վաստակավոր արտիստ
Կարծում եմ սա այնպիսի վեհ գաղափար է, որին մասնակից դառնալու և թեկուզ մի քար դնելու ցանկություն կունենան բոլորը: Եղել եմ Լիբանանում ու շատ վեհ զգացողություն եմ ստացել Հիսուս Քրիստոսի արձան այցելելիս: Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գալիս էին տեսնելու այդ հրաշալիքը: Վստահ եմ, որ Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանը ևս դառնալու է մեր երկրի այցեքարտերից մեկը:

Դեպի հուշարձան