Հայաստանում սպորտային բժշկության զարգացման վրա մեծ շեշտադրում կա
Հայաստանում առաջին անգամ սպորտային վիրաբուժության գիտաժողով է անցկացվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Միջոցառումը կազմակերպել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ արթրոսկոպիայի ծառայության և «SmithNephew» ընկերության հետ համատեղ։ Մասնակցել են 100-ից ավելի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և այլ երկրներից:
Քննարկվել են արթրոսկոպիայի զարգացման, նոր հնարավորություններն ու կիրառվող նորագույն տեխնիկաները, ներկայացվել են զեկույցներ: «Մասնագիտական բոլոր քննարկումներն ի շահ մեր քաղաքացիների, մարզիկների առողջության են: Մարզիկները ներկայացնում են մեր երկիրը, ուստի արժանի են որակյալ բուժօգնության: Հայաստանում սպորտային բժշկության զարգացման վրա մեծ շեշտադրում կա, և այն ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է:
Դրա վկայությունն է Կառավարության որոշմամբ օլիմպիական մարզիկների համար առողջապահական ծախսերի լրիվ փոխհատուցումը»,- իր խոսքում նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Գիտաժողովի հատուկ հյուրերից ֆրանսիացի հեղինակավոր վնասվածքաբան-օրթոպեդ, սպորտային վիրաբույժ, Դոհայի «Ասպետար» կլինիկայի մարզական վիրաբուժության ուսումնական կենտրոնի ղեկավար, «ISAKOS» տնօրենների խորհրդի անդամ Ֆիլիպ Լանդրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մասնակցել է նաև բացառիկ վիրահատության։ Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սովորութային հոդախախտի շտկում: Վիրահատությունն ուղիղ հեռարձակվել է գիտաժողովի մասնակիցների համար։ Նրանք հնարավորություն են ունեցել հենց վիրահատարանում աշխատող բժիշկներին հարցեր ուղղել նոր տեխնոլոգիայի մասին։
Հայաստանի Հանրապետության


Էլեկտրոնային հարցումների Էլեկտրոնային հարթակ
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Իրավական ակտերի նածագծերի հրապարակման միասնական կայք
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
ԾԻԳ