Պատմություն
«Արտաշատ-Վինկոն»-ը ՀՀ կոնյակագործական ձեռնարկություններից միակն է իր աշխարհագրական դիրքով, որն ամենամոտ հեռավորությամբ դեմ դիմաց
կանգնած է ալեհեր բիբլիական Արարատ սարին:
«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն բազմամշակութային գործարան է, որը ժառանգել է լավագույն դարավոր ավանդույթները և արժանի տեղ պահել հայկական
կոնյակի արդյունաբերության մեջ:
Տասնամյակներ շարունակ տևող գործունեության շնորհիվ ընկերությունն ամրապնդել է իր համբավը որպես վստահելի գործընկեր թե՛ հայկական, թե՛
արտասահմանյան կազմակերպությունների համար: Գործարանի 15000 մ2 մակերես ունեցող հնեցման մառաններում հնեցվում են 1971-2023թթ. խաղողի
մթերման բերքից թորված կոնյակի սպիրտներ:
«Արտաշատ-Վինկոն»-ում մշտապես ներդրումներ են իրականացվել տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման և բարելավման ուղղությամբ:
-
1877Առաջին գիլդիայի վաճառական, Սբ. Սարգիս եկեղեցուն կից դպրոցի հոգաբարձու՝ ՆԵՐՍԵՍ ԹԱԻՐՅԱՆԸ հայտնի է որպես Հայկական գինեգործության և կոնյակագործության հիմնադիրը: Նա 1877թ.-ին հիմնադրում է գինու գործարան Էրիվանի բերդի տարածքում: -
1898Արտադրանքի վաճառքի հետ կապված որոշ դժվարությունների պատճառով Ն. Թաիրյանը 1898թ.-ին գործարանը վարձակալության է հանձնում «Ն.Լ. Շուստով և որդիներ» ալկոհոլային ընկերությանը, ապա 1899թ.-ին՝ վաճառում նույն ընկերությանը: Շուստովները, ովքեր, 1899թ. Ներսես Թաիրյանից գնեցին Երևանի գինու և կոնյակի գործարանը, սկսեցին ընդլայնել իրենց բազան: 19-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1905թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը: -
190419-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1904թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը: -
1922Հայաստանի՝ ՍՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո՝ 1922թ., բոլոր գինեգործական ձեռնարկություններն ազգայնացվեցին և ներառվեցին «Արարատ Տրեստի» կազմի մեջ: ՍՍՀՄ-ի 70 տարիների ընթացքում Արտաշատի գինու գործարանն ընդարձակվեց, վերակառուցվեց: Գործարկվեցին հանրապետությունում առաջին ռեկտիֆիկացիոն աշտարակը, Երևանի գինու կոմբինատից հետո երկրորդ հզոր լցման արտադրամասը, կոնյակի սպիրտի թորման, խաղողի կոնցենտրատի ստացման միակ և այլ արտադրությունները: -
1960Սկսած 1960-ական թվականներից Արտաշատի գինու գործարանը 40հզ.տ խաղող է մշակել, արտադրել 2 580 000 դկլ գինի, որից շշալցվել է 1420 000 դկլ: Թորել է 650 հզ.լ կոնյակի սպիրտ: -
19951995թ. փետրվարին Արտաշատի գինու գործարանը սեփականաշնորհվեց: Սեփականաշնորհումը նոր հորիզոններ բացեց գործարար և բիզնես մտածելակերպ ունեցող սեփականատիրոջ համար: Գործարանի կոնյակի սպիրտի երկհարկանի մառանում հնեցվում էին 1979թ. սպիրտներ, որոնք բարձրակարգ մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նորագույն էջ բացեցին հայ կոնյակագործության մեջ: -
20022002թ. «Արտաշատի գինու, կոնյակի և օղու գործարան» ԲԲԸ-ն վերաձևակերպվեց «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի: -
2025«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի վերամշակված խաղողի տարեկան արտադրական կարողությունը կազմում է մոտ 15-20 հազար տոննա: Թորումն իրականացվում է կոնյակի սպիրտի շարանտական տիպի 10 հատ 250-500 դալ տարողությամբ սարքավորումներով, որոնց արտադրողականությունը մեկ ամսում կազմում է 200-220 հազար բ/լ կոնյակի սպիրտ: Կոնյակի սպիրտները հնեցվում են ժամանակակից մառաններում՝ 6000-ից ավելի կաղնու տակառներում՝ 3 մլն լիտր ընդհանուր տարողությամբ: «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի թորումները հնեցվում են ավելօ քան 6000 կաղնե տակառներում՝ 3 մլն լիտր ընդհանուր տարողությամբ։ Մառանների ընդհանուր մակերեսը 15000 մ2 է, որտեղ առկա են. - 6 մլն բ/լ կոնյակի սպիրտ 1979-2021թթ. խաղողի բերքից - 1 միլիոն բ/լ վիսկի (ածիկի և խառը) - 1 մլն բ/լ մրգերի (ծիրան, սալոր, թթի, խնձոր, դեղձ) թորվածքներ. Կոնյակի թորվածքների տարեկան արտադրությունը՝ մինչև 1,8 մլն բ/լ: 3 տարեկանից մինչև 25 տարեկան կոնյակների տարեկան արտադրանքը կազմում է ավելի քան 3 մլն բ/լ: Կուպաժավորման բաժանմունքը հագեցած է սառեցնող իոնափոխանակիչ սարքավորումներով մետաղների հեռացում, ֆիլտրացիա հզոր սառեցնող ագրեգատներով, որոնք հնարավորություն են տալիս մեկ օրում ցրտով մշակել 5000 դալ կոնյակ: «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն ունի՝ Տակառագործական արտադրամաս, որտեղ կատարվում են ընթացիկ վերանորոգումներ և նոր տակառների պատրաստում, Լաբորատորիա, որը կատարում է արտադրական պրոցեսի բոլոր փուլերի ընթացքում անհրաժեշտ հետազոտումներ, Ավտոպարկ, Օժանդակ այլ կառույցներ: