ԱԿՑԻԱՅԻ
ԿԱՆՈՆՆԵՐԸ

<<ԲԱՑԱՀԱՏԻՐ ՔՈ ՌԻԹՄԸ>> ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

<<ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ՌԻԹԸ>> ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ գովազդային ակցիան (այսուհետ՝ Ակցիա) կազմակերպված է <<ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից, որի գրանցված հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0052, քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի, 8/3 նրբանցք, հեռախոսահամար՝ 80 88:
Ակցիան տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում

ԲԱԺԻՆ 1. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԸ
Ակցիայի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գնել <<ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԿԼԱՍԻԿspa>> <<ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ>> , <<ՖԱՆՏԱ ՆԱՐԻՆՋ>> , <<ՍՊՐԱՅՏ>> 500 մլ, 1 լիտր և 1,5 լիտր տարողությամբ պլաստիկ շշերով ցանկացած արտադրանք (այսուհետ՝ Արտադրանք(ներ), որոնք արտադրված և/կամ իրացվում են Կազմակերպչի կողմից հատուկ գովազդային պիտակներով և խաղարկային սպիտակ պլաստիկ խցաններով (այսուհետ՝ Խցան(ներ):
Բոլոր հայտերը և ներկայացված Խցանները ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից: Խցան(ներ)ի իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում:

Ակցիայի տեղեկատվական աջակցությունն իրականացվում է հետևյալ միջոցներով. ԹԵԺ ԳԻԾ. 80 88 հեռախոսահամար, որի գործունեությունն ապահովվում է Կազմակերպչի կողմից՝ Ակցիայի շրջանակներում տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև Ակցիայի շրջանակներում հաղորդակցության իրականացման նպատակով (այսուհետ՝ Թեժ Գիծ)
ՎԵԲ ԿԱՅՔ. www.promo.coca-cola.am (այսուհետ՝ Վեբ Կայք):

ԲԱԺԻՆ 2. ԺԱՄԿԵՏՆԵՐ
ԱԿՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ (այսուհետ՝ Ընդհանուր Ժամկետ) 12.07.2021Թ.-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.09.2021Թ.-Ն Է:
Նվերներ շահող մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ Նվերները սկսած 19.07.2021թ.-ից մինչև 19.09.2021թ.-ը:
Բաժանորդագրություն շահող մասնակիցները հնարավորություն ունեն ակտիվացնել այն 12.07.2021թ.-ից մինչև 30.10.2021թ.-

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ․ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ԿԱՏԱՐԵԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՎԵԲ ԿԱՅՔԻ ԵՎ/ԿԱՄ ԹԵԺ ԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ։

ԲԱԺԻՆ 3. ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
3.1. ՆՎԵՐՆԵՐ (այսուհետ՝ Նվեր(ներ)
  • 25 iPhone 12 Pro բջջային հեռախոսներից մեկը, ԿԱՄ
  • 250 airpods անլար ականջակալներից մեկը, ԿԱՄ
  • 2500 LED լույսքվ սելֆիի ձողերից մեկը:


3.2. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ (այսուհետ՝ Բաժանորդագրություն)
  • 250.000 Idram հավելվածի միջոցով էլեկտրոնաիյն դրամապանակում 500 ՀՀ դրամի չափով գումարի լիցքավորում:


ՆՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱՀՈՒՄՆԵՐ

ԲՈԼՈՐԸ՝ ըստ հիմնապաշարի առկայության:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շահումների քանակը սահմանափակվում է սույն բաժին 3-ում նշված քանակներով: Շահումների ընդհանուր քանակը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել սույն բաժին 3-ում նշված քանակները:

ԲԱԺԻՆ 4. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀՈՒՄ
4.1. Ակցիայի մասնակից (այսուհետ՝ Մասնակից) է համարվում այն անձը, ով սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան իրավասու է մասնակցել Ակցիային և իրականացնում է Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ սույն բաժնով սահմանված բոլոր գործողությունները։
4.2. Ակցիայի շրջանակներում շահող (այսուհետ՝ Շահող) է համարվում այն Մասնակիցը, ով սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան շահում է որևէ Շահում և ում Շահող լինելը հաստատվում է Կազմակերպչի կողմից՝ սույն կանոններին համապատասխան։

4.3. Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է գնել որևէ Արտադրանք և գտնել 8-անիշ հատուկ կոդ (այսուհետ` Կոդ) Խցանի ներսում (Արտադրանքի արտադրության ժամանակ պատահական կերպով տեղակայված Խցանների ներսում):
4.4. Այնուհետև անհրաժեշտ է գրանցել Կոդը ստորև նշված որևէ միջոցով.
ա) Ակտիվացում հեռախոսի միջոցով՝ ուղարկելով Կոդը որպես կարճ հաղորդագրություն <<1021>> համարին: Հաղորդագրության արժեքը վճարվում է Մասնակցի կողմից և մեկ հաղորդագրության համար կազմում է հետևյալը.
25 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Viva Cell-MTS-ի բաժանորդների համար
10 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Beeline-ի բաժանորդների համար,
25 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Karabakh Telecom-ի բաժանորդների համար,
15 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, UCOM-ի բաժանորդների համար,
Ցանկացած այլ՝ ըստ օպերատորի կողմից գանձվող վճարի

բ) Ակտիվացում Վեբ Կայքի միջոցով՝ անվճար կարգով գրանցելով Կոդը <<Կոդի ակտիվացում>> դաշտում՝ http://promo.coca-cola.am Վեբ Կայքում:

4.5. Կոդերը կարող են ակտիվացվել ՄԻԱՅՆ սկսած 2021 թվականի հուլիսի 12-ից: Մինչև նշված օրը Կոդն ակտիվացնելու ցանկացած փորձ կդարձնի նման Կոդն անվավեր, որը հետագայում չի կարող ակտիվացվել։ Յուրաքանչյուր Կոդ կարող է ակտիվացվել միայն մեկ անգամ: Եթե Մասնակիցը սխալ Կոդ է ուղարկել, կամ եթե նույն Կոդն ուղարկվել է Մասնակցի կողմից ավելի քան մեկ անգամ, կամ եթե նույն Կոդն ուղարկվել է տարբեր Մասնակիցների կողմից, ապա Մասնակիցը կստանա պատասխան հաղորդագրություն, որ այդ Կոդն անվավեր է: Այդպիսի Կոդն անվավեր կհամարվի և չի ներառվի վիճակահանության մեջ: Ցանկացած Կոդ, որը կակտիվացվի 2021թ սեպտեմբերի 12-ի 23:59-ից հետո, կհամարվի ԱՆՎԱՎԵՐ:

4.6. Շահումներ շահողներն ընտրվելու են Ակցիայի շրջանակներում գովազդային վիճակախաղի իրականացման համար նախատեսված հատուկ մշակված համակարգչային ծրագրի կիրառմամբ՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող վիճակահանության միջոցով, որը պատահական կարգով ընտրելու է շահող Կոդը պատշաճ կարգով ակտիվացված Կոդերից:

4.7. ՄԻՆՉԵՎ 2021թ. սեպտեմբերի 12-ը (ներառյալ) Կոդն ակտիվացնելով՝ Մասնակիցը հնարավորություն ունի ստանալ կարճ հաղորդագրություն այն հեռախոսահամարին, որից ակտիվացրել է Կոդը, կամ այն հեռախոսահամարին, որը նշել է Վեբ Կայքի <<Կոդի ակտիվացում>> դաշտում, հետևյալ բովանդակությամբ․ կամ (ա) դու շահել ես Շահումներից որևէ մեկը, կամ (բ) դու չես շահել Շահում:

4.8. Մասնակցի կողմից ակտիվացրած յուրաքանչյուր Կոդը Շահումներից մեկը շահելու միայն մեկ հնարավորություն է ընձեռում:

4.9. Նվերներ շահած Մասնակիցները շահած Կոդով Խցանը և շահելու մասին հաղորդագրությունը պարտավոր են պահպանել իրենց մոտ և Նվերն ստանալու ժամանակ ներկայացնեն այն ՝ Նվեր շահելու փաստը և տվյալ Մասնակցին որպես Շահող հաստատելու համար: Իսկ Բաժանորդագրություն շահած Մասնակիցները համարվում են հաստատված որպես Շահող՝ Շահումի տվյալ տեսակը շահելու վերաբերյալ հաղորդագրություն ստանալու պահից, և պարտավոր են շահած Կոդով Խցանը և շահելու մասին հաղորդագրությունը պահել իրենց մոտ՝ մինչև Ակցիայի ժամկետի ավարտը, ըստ Կազմակերպչի պահանջի այն ներկայացնելու համար, եթե որևէ տվյալի ստուգման կապակցությամբ նման անհրաժեշտություն առաջանա Կազմակերպչի մոտ: Կոդը կհամարվի անվավեր՝ առանց Կազմակերպչի համար որևէ պարտավորություն ստեղծելու, և տվյալ Մասնակիցը չի համարվի Շահող սույն Ակցիայի շրջանակներում, եթե այն անձը, ով գրանցել է այդ Կոդը կարճ հաղորդագրության միջոցով կամ Վեբ Կայքում, չի կարող ներկայացնել նույն Կոդով Խցանը և/կամ շահելու մասին հաղորդագրությունը՝ Նվերն ստանալու պահին/համար կամ Բաժանորդագրության հետ կապված տվյալների ստուգման ժամանակ:

4.10. Մասնակցի նույնականացման համար օգտագործվելու է Մասնակցի հեռախոսահամարը (այսուհետ՝ Հեռախոսահամար)` ըստ հետևյալ կարգի.
ա) եթե Կոդն ակտիվացվել է SMS հաղորդագրության միջոցով` ըստ այն հեռախոսահամարի, որից ուղարկվել է կարճ հաղորդագրությունը
բ) եթե Կոդն ակտիվացվել է Վեբ Կայքի միջոցով` ըստ այն հեռախոսահամարի, որը նշվել է <<Կոնտակտային հեռախոսահամար>> դաշտում:

Վերը նշված որևէ տարբերակով Կոդն ակտիվացնելու միջոցով Մասնակիցը հաստատում է, որ ինքն իրավունք ունի մասնակցելու Ակցիային, և որ նա ինքնաբերաբար հետևելու է սույն կանոնների բոլոր դրույթներին (այսուհետ՝ Ակցիայի Կանոններ):

ԲԱԺԻՆ 5. ՇԱՀՈՂ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ ԽՑԱՆՆԵՐԸ

5.1. Մասնակիցները կարող են ստանալ Նվեր(ներ)ը միայն Ակցիայի Կանոնների բաժին 2-ում նշված ժամանակահատվածում, սույն բաժնով սահմանված կարգով:
5.2. Նվեր(ներ)ի համար բոլոր հայտերը ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից:
5.3. Մրցանակների պատկերը, չափը, գույնը և այլ հատկություններ կարող են ցանկացած պահի փոփոխվել Կազմակերպչի կողմից՝ իր հայեցողությամբ:
5.4. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում այն ծախսերի համար, որոնք կարող են կրել Մասնակիցներն Ակցիային մասնակցելու կապակցությամբ:

5.5. Շահողները կարող են ստանալ իրենց Շահումները հետևյալ կարգով.
5.5.1. Սմարթֆոնն ու անլար ականջակալներ շահողները կարող են ստանալ իրենց Շահումները առաքման միջոցով Առաքման Ծառայություն մատուցողի ներկայացուցիչը կառաքի Շահումների Շահողների հասցեներով Հայաստանի Հանրապետության տարածքում:


Սմարթֆոնները ու անլար ականջակալներ շահած Մասնակիցները կարող են ստանալ դրանք առաքման միջոցով, իսկ LED լույսքվ սելֆիի ձողերից -երը շահած Մասնակիցները կարող են ստանալ դրանք Mobile Centre խանութների ցանցի մոտակա մասնաճյուղերից մեկում, պայմանով, որ Ակցիայի Կանոններին համապատասխան ներկայացնեն բոլոր անհրաժեշտ տվյալները և հաստատվեն Կազմակերպչի կողմից որպես Նվեր Շահող: Կազմակերպիչը կապ կհաստատի Նվերներ շահած Մասնակիցների հետ՝ Հեռախոսահամարի միջոցով՝ հեռավար կերպով իրականացնելու տվյալների նախնական ստուգում և իրականացնելու տվյալ Մասնակցի Շահող հանդիսանալու նախնական հաստատում, եթե նման ստուգման արդյունքում պարզ դառնա, որ Ակցիայի Կանոններին համաձայն տվյալ անձը կարող է հանդիսանալ Շահող, կամ մերժում, եթե նման ստուգման արդյունքում պարզ դառնա, որ Ակցիայի Կանոնների համաձայն տվյալ անձը չի կարող հանդիսանալ Մասնակից կամ Շահող: Սույն կետով սահմանված գործողությունների արդյունքում որպես Նվերի Շահող նախնական հաստատված Մասնակցին Կազմակերպիչը Հեռախոսահամարի միջոցով տեղեկացնում է Նվերների հանձնման գործընթացի մանրամասների վերաբերյալ: Կազմակերպչի կամ առաքման ծառայություն մատուցողի ներկայացուցիչը կառաքի Սմարթֆոնները ու անլար ականջակալները Շահողների կողմից տրամադրված հասցեներով՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում: Որպես Նվերի Շահող վերջնական հաստատվելու և Նվերը ստանալու համար Մասնակիցը պարտավոր է ներկայացնել իր՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, համապատասխան շահող Կոդով Խցանը, շահելու մասին ստացված կարճ հաղորդագրությունը՝ Կազմակերպչի համապատասխան ներկայացուցչին (ներառյալ, բայց չսահմանափակվելով, Նվերն առաքող անձին), ինչպես նաև պարտավոր է Նվերն առաքող անձին հանձնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան շահող Կոդով Խցանը, պարտավոր է ստորագրել Նվերն առաքող անձի ներկայացրած Նվերի հանձնման ընդունման վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը և դրա մեկ բնօրինակը տրամադրել վերջինիս. նշված գործողություններից ցանկացածը կատարելուց հրաժարվելու կամ կատարելու անհնարինության դեպքում Նվերը ենթակա չէ հանձնման և Կազմակերպիչն իրավասու է անվավեր համարել նշված Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն տվյալ Մասնակցի հանդեպ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե Կազմակերպչից անկախ ցանկացած պատճառով անհնար լինի կապ հաստատել Մասնակցի հետ Հեռախոսահամարի միջոցով՝ մինչև Նվերների հանձնման վերջնաժամկետը, ապա Կազմակերպիչն իրավասու է անվավեր համարել տվյալ Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն Մասնակցի հանդեպ։ Մասնակիցը կրում է ճշգրիտ և վավեր հեռախոսահամարի տրամադրման պարտականությունը և դրա ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած բոլոր ռիսկերը։

5.5.2. Բաժանորդագրություն շահող Մասնակիցները էլեկտրոնային եղանակով կստանան ակտիվացման համար անհրաժեշտ չկրկնվող կոդ (Idram Կոդ): Այդ պահից Շահողը համարվում է իր Շահումը ստացած և Կազմակերպիչը որևէ հավելյալ պարտավորություն չունի տվյալ Շահողի հանդեպ: Բաժանորդագրությունը կարող է ակտիվացվել Ակցիայի Կանոնների 2-րդ բաժնում սահմանված ժամկետի ընթացքում, հետևյալ կարգով.
Անցնել հղումով՝ https://idram.app.link/coke, Idram հաշիվ ունենալու դեպքում՝ մուտք գործել, ապա մուտքագրել Idram Կոդը և սեղմել <<Ակտիվացնել>> , կամ
Անցնել հղումով՝ https://idram.app.link/coke, Idram հաշիվ չունենալու դեպքում՝ ստեղծել այն՝ սեղմելով <<Մուտք>> ապա՝ <<Գրանցվել>> , կատարելով պահանջվող քայլերը, մուտքագրելով պահանջվող տվյալները, մուտք գործել, ապա մուտքագրել Idram Կոդը և սեղմել <<Ակտիվացնել>> :
5.5.3 Բաժանորդագրության փաթեթի բովանդակությունը հասանելի է https://yandex.ru/legal/yandex_plus_privilege_list/ կայքում, որտեղ նաև կհրապարակվեն Բաժանորդագրության փաթեթի հետ կապված ցանկացած փոփոխությունները, եթե այդպիսիք տեղի ունենան։


ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ: ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ: ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՈՐԵՎԷ ՎԱՃԱՌՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ Է ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (THE COCA-COLA COMPANY) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ԵՎ ՎԵՐՋԻՆՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՀԱՄԱՐԻ:

ԲԱԺԻՆ 6. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
6.1. Ակցիային կարող են մասնակցել 14 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ռեզիդենտները` բացառությամբ Կոկա-Կոլա ընկերության (The Coca-Cola Company), Կոկա-Կոլա Մեշրուբաթ Պազարլամա Դանըշմանլիկ Սանաի վե Թիջարեթ Ա.Շ.-ի (Coca-Cola Meşrubat Pazarlama Danısmanlık Sanayi ve Ticaret A.S.) դրանց մասնաճյուղերի և կախյալ ընկերությունների, Կազմակերպչի, նրանց տեղական ներկայացուցիչների, Ակցիան գովազդող գործակալությունների և/կամ վիճակահանություն կազմակերպող և/կամ ցանկացած այլ գործակալությունների, որոնք փոխկապակցված են սույն Ակցիայի հետ, կամ մասնակցող դիստրիբյուտորների, ինչպես նաև նշված բոլոր անձանց ընտանիքների անդամների:
6.2. Կազմակերպիչը իրավունք ունի (բայց պարտավոր չէ) պահանջել ցանկացած Մասնակցից նրա տարիքը հաստատող փաստաթղթեր և իրավունք ունի մերժել Նվեր(ների)ը տրամադրելն այն Մասնակցին, ում տարիքը (ըստ փաստաթղթերի կամ ըստ Կազմակերպչի կարծիքի) ցածր է սույն բաժնում նշված նվազագույն տարիքից:

ԲԱԺԻՆ 7. ԽՑԱՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում տպել, կնքել դրոշմել կամ այլ կերպ տեղադրել մեկ կամ ավելի գաղտնի կամ թաքնված նշաններ, և/կամ գաղտնի ծածկագրեր, և/կամ թվեր, և/կամ տառեր (այսուհետ բոլորը միասին` Գաղտնի Ծածկագր(եր)), որոնք հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչը հստակորեն կսահմանի և կորոշի, թե արդյոք Մասնակցի կողմից ներկայացված ցանկացած Խցան վավեր է, թե կեղծ: Որևէ վեճի դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չբացահայտելու Գաղտնի Ծածկագիր(գրեր)ը մինչև հայտերի ներկայացման վերջին օրը՝ ինչպես նշված է Ակցիայի Կանոններում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակիցները հատկապես համաձայնվում են, որ նրանք չեն կարող որևէ կերպ վիճարկել սույն կետում նշված Կազմակերպչի՝ տեղեկատվությունը չհրապարակելու իրավունքը:
7.2. Ցանկացած Խցան, որը կեղծված է, ներառյալ ցանկացած մանիպուլյացիայի դեպքում Խցանի հետ՝ առանց որևէ սահմանափակման, առոչինչ է համարվելու:
7.3. Ցանկացած Խցան, որն անընթեռնելի է, ծռմռված, փոփոխված, կրկնօրինակված, կեղծված, կտրատված, վնասված, պարունակում է տպագրական, տիպաբանական կամ այլ սխալներ, կամ ձեռք է բերվել ոչ օրինական ձևով, առոչինչ է համարվում: Կազմակերպիչն իրավունք ունի մերժելու ցանկացած հայտ, եթե նա կարծում է, որ այն կեղծ է, կամ եթե նա հիմնավոր պատճառ ունի կարծելու, որ որևէ պատճառով` ներառյալ արտադրողի սխալը, որևէ Խցան շահող Խցան չէ
7.4. Շահող հայտի վավերության և/կամ Խցան(ներ)ի իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում: Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ բացատրություններ:
7.5. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում Խցան(ներ)ի սեփականության հետ կապված վեճերի դեպքում: Այն անձը, ով ներկայացրել է շահող Կոդ(եր)ով Խցան(ներ)ը Կազմակերպչին, համարվում է դրա իրական սեփականատերը:
7.6. Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ որևէ բացատրություններ դրանց վերաբերյալ:

ԲԱԺԻՆ 8. ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՈՎ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
8.1. Ոչ մի դեպքում չի թույլատրվում փոխարինել Շահում(ներ)ը կանխիկ գումարով կամ այլ միջոցներով:

ԲԱԺԻՆ 9. ՄԱՍՆԱԿԻՑ(ՆԵՐ)Ի ԵՎ ՇԱՀՈՂ(ՆԵՐ)Ի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Նվերների տրամադրումը կարող է կազմակերպվել որպես հանրային միջոցառում՝ ընդգրկելով լրատվամիջոցներ, ձայնագրում, լուսանկարահանում և տեսանկարահանում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակից(ներ)ը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով ուղեկցում է շահողին հանրային միջոցառմանը (եթե այդպիսին կազմակերպվի) շահելու դեպքում համաձայնում են և պարտավորվում են նաև գրավոր համաձայնություն տալ, որ իրենց անունը և լուսանկարը կարող են հրապարակվել և օգտագործվել ձայնային, լուսանկարչական նյութերում և տեսանյութերում Կազմակերպչի կողմից՝ իր իսկ հայեցողությամբ, առանց որևէ հատուցման: Շահողները պարտավոր են տեղեկացնել և նախազգուշացնել բոլոր ուղեկցող անձանց այս նախապայմանի մասին այն պարագայում, եթե կազմակերպվում է հանրային միջոցառում:
9.2. Ի լրումն վերոհիշյալի` Մասնակիցները տեղեկացվում և համաձայնվում են, Կազմակերպիչը կարող է կատարել Շահող(ներ)ի լուսանկարահանում/ տեսահանում և ձայնագրում, և կարող է օգտագործել այդ նյութերը սույն բաժին 9-ում նշված ձևերով: Յուրաքանչյուր Մասնակից, ով դիմում է կամ դիմել է Նվեր ստանալու համար, ընդունելով Ակցիայի Կանոնները և մասնակցելով Ակցիային, տալիս է իր համաձայնությունը, որ իր անունը, հեռախոսահամարները և լուսանկարները/տեսանյութերը և ձայնագրությունները կարող են հրապարակվել ցանկացած ձևով՝ ինչպես որ Կազմակերպիչը նպատակահարմար կգտնի իր հայեցողությամբ և կարող են օգտագործվել Կազմակերպչի կողմից ցանկացած ձայնագրություններում, լուսանկարահանումներում և տեսանյութերում` առանց Մասնակիցների հավելյալ համաձայնության կամ թույլտվության, առանց որևէ փոխհատուցման վճարման և առանց նրանց լրացուցիչ տեղեկացման, եթե այլ բան ուղղակիորեն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ:

ԲԱԺԻՆ 10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
10.1. Սույն Ակցիայի ընթացքում Մասնակիցների կողմից կարող է պահանջվել տրամադրել որոշակի անձնական տվյալներ։ <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
10.2. Սույն Ակցիայի ընթացքում Կազմակերպիչը հանդիսանում է անձնական տվյալների մշակող։ <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալների մշակում է համարվում անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ, իսկ անձնական տվյալներ մշակող է հանդիսանում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ կազմակերպությունը, իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում։
10.3. Ակցիայի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով Կազմակերպչից բացի Մասնակիցների անձնական տվյլաների մշակող կարող է հանդիսանալ նաև Կազմակերպչին ծառայություններ մատուցող ընկերություն(ներ)ը։
10.4. Ակցիայի ընթացքում Մասնակիցների կողմից տրամադրված անձնական տվյալներն օգտագործվելու են բացառապես սույն Ակցիայի կազմակերպման համար։
10.5. Մասնակիցներն ընդունում են, որ իրենց կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են Կազմակերպչի կամ վերջինիս ծառայություններ մատուցող ընկերության կողմից օրենսդրությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ Մասնակիցներն ընդունում են, որ իրենց կողմից որոշակի անձնական տվյալների տրամադրումն անհրաժեշտ է Ակցիայի մասնակցության համար։ Կազմակերպչի կողմից պահանջվող տեղեկատվությունը Մասնակցի կողմից չտրամադրելու պարագայում Մասնակիցը զրկվում է Ակցիային մասնակցելու հնարավորությունից։
10.6. Կազմակերպիչը և/կամ վերջինիս ծառայություններ մատուցող ընկերություն(ներ)ը պարտավորվում է(են) ոչնչացնել Ակցիայի շրջանակում տրամադրված անձնական տեղեկատվությունն Ակցիայի ավարտից հետո 4 (չորս) շաբաթվա ընթացքում, եթե այլ ժամկետ չհամաձայնեցվի։
10.7. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ծանոթանալ իր անձնական տվյալներին, պահանջել Կազմակերպչից ուղղել, ոչնչացնել կամ սահմանափակել իր անձնական տվյալների մշակումը՝ դիմելով Կազմակերպչին հետևյալ էլեկտրոնային հասցերի միջոցով. DataProtectionOffice@cchellenic.com:
10.8. Անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի կամ բողոքների պարագայում Մասնակիցները կարող են կապ հաստատել Կազմակերպչի անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ սույն կայքի միջոցով՝ DataProtectionOffice@cchellenic.com կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին։

ԲԱԺԻՆ 10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
11.1. Ֆիզիկական անձանց համար սահմանված հարկերը, այլ վճարները, ծախսերը և պարտավորությունները, որոնք կարող են առաջանալ Նվեր(ներ)ի ստացման կապակցությամբ և որոնց կատարման պարտականությունն օրենսդրությամբ սահմանված կարգով  չի կրում  Կազմակերպիչը,  վճարվում են Նվեր(ներ)ը Շահողի կողմից, եթե այլ բան չորոշվի Կազմակերպչի կողմից իր սեփական հայեցողությամբ:
11.2. Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Ակցիային մասնակցելու հետ կապված որևէ ծախսերի համար, որոնք Մասնակիցները կարող են կրել թեժ գծին զանգահարելու, Կազմակերպչի Վերբ Կայքը այցելելու, Նվերները հայցելու և/կամ Կազմակերպչին և/կամ Կազմակերպչի տարածքային ստորաբաժանումները այցելելու համար:

ԲԱԺԻՆ 12. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՑԻԱՅՈՒՄ
12.1. Կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ չեղյալ համարել, կասեցնել սույն Ակցիան, կրճատել կամ երկարաձգել սույն Ակցիայի ժամկետը, ինչպես նաև փոփոխել Ակցիայի Կանոնների դրույթներն ու պայմաններն` ինչպես որ նպատակահարմար կգտնի:
12.2. Կազմակերպիչն իրավունք ունի տեղեկացնել Մասնակիցներին այդպիսի փոփոխությունների մասին՝ իր կողմից իր հայեցողությամբ ընտրված ազգային մամուլում կամ միայն Վեբ Կայքում հայտարարություն/տեղեկատվություն տեղակայելով (այսուհետ՝ Հայտարարություն): Այդպիսի Հայտարարությունը բավարար կհամարվի Ակցիան չեղյալ համարելու, դադարեցնելու, երկարաձգելու, Ակցիայի Կանոններում փոփոխություններ կատարելու մասին սպառողներին տեղեկացնելու համար:

ԲԱԺԻՆ 13. ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
13.1. Ակցիայի սույն Կանոնների ոչ մի դրույթ որևէ Մասնակցին իրավունք չի տալիս տիրապետել կամ օգտվել Կոկա-Կոլա ընկերության (The Coca-Cola Company) վերոնշյալ ապրանքային նշաններից: Սույն կանոնների ոչ մի դրույթ, ինչպես նաև Ակցիային մասնակցելը ոչ մի իրավունք չի տալիս Մասնակցին օգտագործել կամ հիշատակել Կոկա-Կոլա ընկերության և Կազմակերպչի անունը, խորհրդանիշը, ապրանքային նշանները կամ հեղինակային իրավունքները մարքեթինգային կամ գովազդային նպատակներով և Ակցիային չվերաբերվող որևէ այլ նպատակներով` առանց Կոկա-Կոլա ընկերության նախնական գրավոր համաձայնության: Մասնակիցը ընդունում է և երբեք չի վիճարկելու Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների վավերությունը կամ Կոկա-Կոլա ընկերության սեփականության իրավունքը դրանց նկատմամբ:
13.2. Եթե Մասնակիցը խախտում է Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները, Կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու, և Մասնակիցը պարտավոր է Կազմակերպչի առաջին իսկ պահանջով փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք վերը նշված խախտման պատճառով կարող է կրել Կազմակերպիչը և/կամ Կոկա-Կոլա ընկերությունը և/կամ ցանկացած այլ լիազորված շշալցնող և/կամ Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշաններով ապրանքների ցանկացած լիցենզավորված դիստրիբյուտորը, որն աշխատում է ցանկացած այլ տարածքում:
Սույն բաժին 13-ը գործում է նաև Ակցիայի ավարտից հետո:

ԲԱԺԻՆ 14. ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
14.1. Սույն Ակցիայի Կանոններին կարելի է ծանոթանալ Վեբ Կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 8088 թեժ գծի հեռախոսահամարով:
ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆՐԱՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. ԵՎ ՈՐ ՆՐԱՆՔ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԱԿՑԻԱՅԻ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ:

<<COCA-COLA-Ն>>, <<COKE-Ը>>, <<COCA-COLA ZERO-Ն>>, <<COKE ZERO-Ն>>, <<FANTA-Ն>>, <<FANTA ORANGE>>, << SPRITE>> , ՈՒՐՎԱԳԾՈՎ ՇՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԺՈՒՆ ԺԱՊԱՎԵՆԸ, <<THE COCA-COLA COMPANY>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՆ ԵՆ: