About us

Just Girls-ը կոսմետիկայի խանութ է որը ներկայացնում է մատչելի սեգմենտի տարբեր հանրահայտ ապրանքանիշներ Հայաստանում:
Just Girls կոսմետիկայի առաջին խանութ-սրահը բացվել է 2019 թվականի հուլիսի 6-ին։
Երկրորդ մասնաճյուղը բացվել է Գյումրիում՝ Ռիժկով 3 հասցեում։
2020 թվականի դեկտեմբերին բացվել է թվով երրորդ խանութ-սրահը՝ Կոմիտաս 27 հասցեում։
Կենտրոնում երկրորդ մասնաճյուղը բացվել է 2021 թվականի ապրիլին Թումանյան 35 հասցեում։

Խանութ սրահները գործում են առ այսօր։
Այս պահին ունենք 3 մասնաճյուղ Երևանում և 1-ը Գյումրիում։

Ի՞նչ է մեր հիմնական նպատակը

Մեր հիմնական նպատակն է քաջալերել կանանց և աղջիկներին բիզնեսում, կյանքում և մենք կարծում ենք, որ աղջիկները կարող են փոխել աշխարհը։
Just Girls-ը կոսմետիկայի խանութ-սրահ է, որը ներկայացնում է տարբեր հանրահայտ ապրանքանիշեր Հայաստանում։

Այս պահին խանութ-սրահում առկա ապրանքատեսակների քանակը անցնում է 2200-ը։ Ներկայացված են մոտ 70+ բրենդներ, իսկ միայն 2020 թվականի ընթացքում վաճառքները ողջ ցանցում եղել են 36755 հատ։ Սոցիալական ցանցերում խանութ-սրահը ունի 74k+ հետևորդ, որոնք նաև հավատարիմ հաճախորդներ են: Այս թիվը միայն վաճառքների մասին չէ, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի աղջիկները սիրեն, ընդունեն, գնահատեն իրենց և ուժեղ լինեն։
  • 70+ Ներկայացված բրենդ
  • 36755 Վաճառված ապրանք 2020-ին
  • 74k+ Հետրորդներ ինստագրամում
Մենք ոգեշնչում ենք մեր հաճախորդներին բացահայտել գեղեցկության աշխարհը։
Այստեղ աղջիկների երազանքները դառնում են նպատակներ։
Չնայած նրան, որ Just Girls-ը հանդես է գալիս որպես կոսմետիկայի խանութ-սրահ, միևնույն է, մեր գլխավոր գաղափարներից մեկն այն է, որ մենք գեղեցիկ ենք այնպիսին, ինչպիսին կանք։
...մենք գեղեցիկ ենք
      այնպիսին, ինչպիսին կանք