Պրոֆեսիոնալ հավաքածու դեմքի, աչքերի և շուրթերի շպարի համար: Քողարկիչներ, այտներկեր, և մետաքսյա տեքստուրայով ստվերաներկեր տարբեր կերպարներ ստեղծելու համար: Back to red և Naturally sexy: 2 տարբերակ ամենօրյա կատարյալ շպարի համար. Դեմք՝ 4 քողարկիչ, 1 կոմպակտ այտներկ: Աչքեր՝ 1 հիմք, 15 կոմպակտ ատվերաներկ, 1 երկկողմանի ապլիկատոր: Շուրթեր՝ 4 փայլատ շրթներկ, 4 դասական շրթներկ, 4 փայլուն շրթներկ և 4 փայլ շուրթերի համար: Օգտագործեք քողարկիչը աչերի տակի մուգ շրջանակները և մաշկի փոքր թերությունները ծածկելու համար, ապա տարածեք այտներկը մաշկին կատարյալ, բնական փայլ հաղորդելու համար: Ստվերաներկերը տարածել բաց երանգից մուգ երանգներ սկսած կոպերի ներքին հատվածից դեպի դուրս: Շրթներկը տարածել սկսած վերին շրթունքի մեջտեղի հատվածից դեպի կողքե, ապա ներքևի շրթունքին, բայց արդեն հակառակ ուղղությամբ:
PUPA ապրանքանիշը ստեղծվել է 1976 թ.-ին և պատկանում է Micys Company S.p.A. իտալական ընկերությանը: Իտալերենից թարգմանաբար "pupa" բառը նշանակում է "տիկնիկ": Ստեղծման առաջին իսկ օրերից ընկերության կոսմետիկան նմանատիպ արտադրանքներից առանձնանում էր անսովոր և գրավիչ դիզայնով: Ստեղծողները հիանալի հասկանում էին ճիշտ ձևավորման կարևորությունը, ինչը բարձր որակի և մատչելի գնի հետ միասին ապահովեց ընկերությանը արագ աճող հանրաճանաչություն: Այս ամենից բացի, մարկետոլոգները բաժանել էին PUPA –ն երկու ուղղությունների՝ այն գնորդների համար ովքեր ձեռք էին բերում կոսմետիկան իրենց համար, և գնորդների ՝ ովքեր ձեռք էին բերում որպես նվեր: Ապրանքանիշի անսովոր հաջողությունը սերտ կապված է հավաքածուների ստեղծման հետ: Անցած դարի 90-ական թթ.-ին PUPA –ն դուրս է գալիս համաշխարհային ասպարեզ՝ արդեն իսկ բազմազան արտադրանքով: Մինչ օրս, ընկերութունը շարունակում է ընդլայնվել և նրա արտադրանքը հասանելի է աշխարհի ավելի քան 70 երկրներում: PUPA ընտրող կանայք գիտեն թե ինչ են ցանկանում և ինչպիսին են ցանկանում լինել՝ գեղեցիկ առաջին հերթին իրենց համար: PUPA-ն ապահովում է դիմահարդարում, դեմքի և մաշկի ինտենսիվ բուժում, օծանելիք, լոգանքի և խնամքի միջոցներ, դիմահարդարման հավաքածուներ: Նրա գլխավոր գաղափարն է՝ դիզայնի շնորհիվ արթնացնել դրական էմոցիաներ և ստեղծել տոնական տրամադրություն ամեն օր:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :
Acqua Di Sardegna
Ajmal
Antonio Banderas
Ardeco
Balmani
Barbara Hofman
Bayllis
Biotherm
Boucheron
Burberry
Bvlgary
Carolina Herrera
Cartier
Chloe
Coach New York
Dolce&Gabbana
Dr Irena Eris
Elie Saab
Emporio Armani
Ermengildo Zegna
Ferrari
Franck Oliver
Garnier
Georgio Armani
Grace Cole
Gucci
Hugo Boss
Jimmy Choo
Juliette Has A Gun
Karl Lagerfeld
Korloff Paris