Վրաստանի Ազգային բանկը կշարունակի տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը
Վրաստանի Ազգային բանկը կշարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը՝ ելնելով գնաճի նվազման տեմպերից,
հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ունեցել ենք գնաճի բավականին ցածր տեմպեր, նպատակային 3%-ոց ցուցանիշից շատ ավելի ցածր:
Դա մեզ լավ հնարավորություն է տալիս զգուշավոր, չափավոր քայլերով շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը»,- ասել է Թուրնավան։
Ներկայում Վրաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10% է: