Ucom.
Ո՞վ ենք մենք
Տեխնոլոգիական վերջին նորությունները մեզ մոտ
Ucom-ի սպասարկման սրահներում մշտապես կարելի է գտնել ամենահայտնի բրենդերի սմարթֆոնների ամենավերջին մոդելները: Ավելին, ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում դրանք ձեռք բերել հատուկ պայմաններով:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Մենք օգնում ենք պահպանելՁեր կապն աշխարհի հետ
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Մեր ցանցը
Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Նորարարությունը մեր ԴՆԹ-ում է
Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև uPay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում 2՝ հայկական և ռուսական համարներ ունենալու հնարավորությունը, uCloud ամպային լուծումները, uKid խելացի ժամացույցը և շատ ավելին:

Մեր ռազմավարությունը

  • Գործելով խիստ մրցակցային և արագ զարգաղող շուկայում, որտեղ ավանդական ձայնային և կարճ հաղորդագրույթունների ծառայությունները կտրուկ անկում են ապրում՝ մենք վերանայել ենք մեր բիզնես առաջնություններն ու մոտեցումները:
  • Կարևորելով մեր բաժանորդների ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում՝ մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի պարզենք, թե որոնք են լինելու ապրանքների/ծառայությունների կամ սպառման մոդելների հաջորդ սերնդի պահանջները:
  • Որպես մեր մշակույթի մի մաս` մենք մշտապես օժանդակում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը, ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին:
  • Մենք այսօր իսկ արդեն մեկնարկում և սատարում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են բավարարելու նոր, ավելի պահանջկոտ դարձած բաժանորդների սպասելիքները:
Всё на сайте  — для вас, cookies  — для нас. Собираем их, чтобы сделать сайт ещё удобнее. Ограничить или настроить можно в браузере. А  ещё мы  используем технологии