Ծառայություններ
«Զիգզագ» ընկերությունն իրականացնում է առաքում Հայաստանի ամբողջ
տարածքում։ Պատվիրե՛ք Ձեզ անհրաժեշտ տեխնիկան օնլայն, հեռախոսազանգի միջոցով կամ այցելելով «Զիգզագ»
վաճառասրահներից ցանկացածը, և մեր մասնագետները կառաքեն գնված ապրանքը նշված հասցեով 1-2 օրվա
ընթացքում:
Ընկերության կազմում գործում է նաև մասնագիտացված Սպասարկման կենտրոնը,
որն իրականացնում է կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում,
տեղադրում և վերանորոգում:
«Զիգզագ» Սպասարկման կենտրոնը ավտորիզացված է հանրաճանաչ ապրանքանիշների
կողմից, այդ թվում՝ Bosch, Sony, Panasonic, Samsung, Miele, Indesit, Hotpoint, Philips, Liebherr,
DeLonghi և այլն։