Եկեղեցին, որ կառուցվել է մոտ 20 տարի առաջ, համայնքում իր առանձնահատուկ դերն ունի:
Առինջի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին առաջինն էր, որ շունչ առավ Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ:
Թվում է՝ Սուրբ կույսը եկեղեցու բարձունքից զորավոր թևերի տակ է առել ամբողջ Առինջն ու իր վրա վերցրել համայնքի բնակիչների պաշտպանությունը: Ծառուկյան ընտանիքը կառույցի տեղն ու դիրքը հենց այնպես չի ընտրել: Եկեղեցու բարձունքից տեսանելի է ամբողջ համայնքը, իսկ ամեն առավոտ հնչող զանգերի ղողանջը լսելի է Առինջի յուրաքանչյուր հատվածում: Սուրբ Մարիամ Աստվածածնի կառուցումից հետո Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ մարզի՝ եկեղեցի չունեցող 17 գյուղերի համար տեղադրվել են խաչքարեր՝ որպես հավատքի ու քրիստոնեական սիրո խորհրդանիշ: Սուրբ Մարիամ Աստվածածինը հարազատ ծննդավայրում կառուցած առաջին եկեղեցին էր, բայց ոչ վերջինը:

Կառուցված/վերանորոգված եկեղեցիներ