loading

Բարեգործական հիմնադրամ

Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման հեղինակը բարերար Գագիկ Ծառուկյանն է: Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան ընտանիքի բարեգործական ծրագրեր իրականացնելու ավանդույթը շուրջ 30 տարվա պատմություն ունի:

Սկսած 1990 թվականից

tsarukyanfound.am
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ծառուկյան ընտանիքն իր բարեգործական գործունեությունը սկսել է դեռևս 1990-ական թվականների վերջից:
Սկզբում այդ բարեգործական գործունեությունը ծավալվել է Ծառուկյանների հարազատ Առինջ գյուղում, այնուհետև, ընդլայնելով ոլորտները, Աբովյան քաղաքում, հետո արդեն ողջ հանրապետությունում:

Հիմնական ռազմավարական ուղղությունները

Վերնագիր

Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները:
Գործում են բարեգործական ավտոբուսներ, հարյուրավոր տրանսպորտային միջոցները Հայաստանի տարբեր շրջաններից անվճար տեղափոխում են ուսանողներին և կարիքավորներին:
Իրականացվել են նաև համազգային նախագծեր առողջապահության ոլորտում. կանխարգելիչ հետազոտություններից մինչև գերթանկարժեք վիրահատություններ: Տարիներ շարունակ հիմնադրամը Հայաստանի համալսարանների վճարովի համակարգում սովորող ուսանողների համար հոգում է ուսման վարձավճարների վճարման հարցը: