loading

Կարծիքներ

  • Արա Գևորգյան
    ՀՀ Վաստակավոր արտիստ, երաժիշտ երգահան
    Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում էլ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը, քանի որ ամեն առավոտ բոլորս արթնանալուց օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս բառը արտասանում ենք: Արձանի կառուցումը նաև բարոյահոգեբանական առումով մեծ դերակատարում է ունենալու:
  • Զուրաբ Պոլոլիկաշվիլի
    ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար
    Սա ուղղակի հրաշալի գաղափար է: Շատ գեղեցիկ, ինքնատիպ և ընդհանրապես տարածաշրջանում շատ նորարարական գաղափար է և վստահ եմ, որ այն մեծապես նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

    Վստահ եմ, որ 3 տարի անց այս գեղեցիկ համալիրի բացման արարողությանը մենք նույնպես ներկա կլինենք: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, նա մեծ գործեր է անում իր երկրի ու ժողովրդի համար:
  • Արթուր Աբրահամ
    Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն
    Անչափ ուրախ եմ, որ մեր երկրում՝ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում կանգնեցվելու է աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը: Կարծում եմ անգամ, որ սա ուշացած նախաձեռնություն է: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:
  • Համլետ Գևորգյան
    ՀՀ Վաստակավոր արտիստ
    Կարծում եմ սա այնպիսի վեհ գաղափար է, որին մասնակից դառնալու և թեկուզ մի քար դնելու ցանկություն կունենան բոլորը: Եղել եմ Լիբանանում ու շատ վեհ զգացողություն եմ ստացել Հիսուս Քրիստոսի արձան այցելելիս:

    Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գալիս էին տեսնելու այդ հրաշալիքը: Վստահ եմ, որ Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանը ևս դառնալու է մեր երկրի այցեքարտերից մեկը:
  • Վահան Քերոբյան
    ՀՀ էկոնոմիկայի նախարար
    Սա շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում: ՀՀ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա: