Կենտրոնի մասին
1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ)
դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է
առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների
գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում:
Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների
բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում: Մեր
կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր
հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ
բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր
հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն
առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր
ծառայություններ։