Կենտրոնի աշխատակազմը
1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ) դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում: Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում:
mandatory field
-
Թամարա Սարգսյան Տնօրեն
-
Սեդա Հակոբյան Լաբարանտ
-
Նաթելլա Կոստանդյան Բժիշկ- գենետիկ
-
Աննա Եղիազարյան Բժիշկ-գենետիկ
-
Բժիշկ-գենետիկ Լաբորատորիայի ղեկավար
-
Օհանյան Վիկտորիա Ակնաբույժ
-
Արփինե Մկրտչյան Բջջագենետիկ
-
Արշակ Անտոնյան Սեքսոպաթոլոգ
-
Ալին Այվազ Լաբորատորիայի ղեկավար
-
Ալլա Մանուկյան Ակնաբույժ
-
Տաթև Հովհաննիսյան Բջջագենետիկ
-
Զարուհի Ոսկանյան Սեքսոպաթոլոգ
Մեր կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր ծառայություններ։ Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և առաջատար CE-IVD-ընկերությունների սերտիֆիկացված ախտորոշիչ հավաքածուներ: Տարածաշրջանում ժառանգական պաթոլոգիաների միակ ԴՆԹ բանկը: Ժամանակին բժշկական օգնություն, բարձրորակ գենետիկական, կլինիկական և լաբորատոր հետազոտություններ և արդյունքների մեկնաբանություն: Մասնակցություն և անդամակցություն եվրոպական և միջազգային գենետիկական կոնսորցիումներին: