Գործընկերներ

1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ) դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում: Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում:
  • Institute of myology
    cure through innovation
  • UNI GRAZ
    cure through innovation
  • Armand-Trousseau
    AP-HP Hospital
  • ViennaLab
    BG
  • Plymouth
    university
  • Paris
    universite
  • Alma mater
    universite di bologna
  • Gharles
    university
Մեր կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր ծառայություններ։ Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և առաջատար CE-IVD-ընկերությունների սերտիֆիկացված ախտորոշիչ հավաքածուներ: Տարածաշրջանում ժառանգական պաթոլոգիաների միակ ԴՆԹ բանկը: Ժամանակին բշկական օգնություն, բարձրորակ գենետիկական, կլինիկական և լաբորատոր հետազոտություններ և արդյունքների մեկնաբանություն: Մասնակցություն և անդամակցություն եվրոպական և միջազգային գենետիկական կոնսորցիումներին: