Լիցենզիաներ ևվ սերտիֆիկատներ
1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ) դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում: Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում: Մեր կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր ծառայություններ։
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հետազոտություններ
Ծառայություններ